Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը մայիսին նվազել է 2,3 տոկոսով` հասնելով 377 հազար դրամով
31.07.2015,
21:59
Միջին ամսական անվական աշխատավարձը Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածում` ֆինանսների և ապահովագրական գործունեության ոլորտներում 2015 թ.–ի մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, նվազել է 2,3 տոկոսով` հասնելով 377 042 դրամի, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Միջին ամսական անվական աշխատավարձը Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածում` ֆինանսների և ապահովագրական գործունեության ոլորտներում 2015 թ.–ի մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, նվազել է 2,3 տոկոսով` հասնելով 377 042 դրամի, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում բարձր աշխատավարձեր են գրանցվել նաև լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 358,2 հազար դրամ և տեղեկատվության և կապի ոլորտում` մոտ 334,1 հազար դրամ։
Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են այլ ծառայությունների կազմակերպման ոլորտը, որտեղ աշխատավարձը կազմում է մոտ 114,2 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտները` մոտ 115,8 հազար դրամ, կրթության ոլորտը` 116,3 հազար դրամ և մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտը` 117,3 հազար դրամ։
Միաժամանակ 2015 թ.–ի մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 179 675 դրամ, ինչը 1,2 տոկոսով պակաս է 2015 թ.–ի ապրիլի ցուցանիշից և 10,1 տոկոսով ավել է 2014 թ.–ի մայիսի ցուցանիշից։
Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2015թ.–ի մայիսին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 216 հազ. դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 124,3 հազ. դրամ։ Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը մայիսին կազմել է մոտ 194,6 հազ. դրամ։
Նախնական կանխատեսումների համաձայն` միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թ.–ի հունիսին կազմել է 182 080 դրամ (383 դոլար կամ 20 905 ռուբլի), ինչը 1,3 տոկոսով պակաս է այս տարվա մայիսի ցուցանիշից ($1 – 478,65 դրամ)։–0–