Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանում հունվարին մահացել է 2 571 մարդ, աճը կազմել է 3%

06.03.2024, 13:48
Հայաստանում 2024 թվականի հունվարին մահացել է 2571 մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
Հայաստանում հունվարին մահացել է 2 571 մարդ, աճը կազմել է 3%
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականի հունվարին մահացել է 2571 մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Մարդկանց կեսից ավելին (57,9%-ը կամ 1488 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով, այս ցուցանիշը 8,2%-ով ավել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Մահացության պատճառների թվում երկրորդ տեղում նորագոյացություններն են (197,9% կամ 460 մարդ, աճը՝ 3,1%)։

Մահվան այլ պատճառներից են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (9,7% կամ 249 մարդ, անկումը՝ 7,1%), մարսողական օրգանների հիվանդությունները (4,4% կամ 115 մարդ, անկումը՝ 18,4%), արտաքին պատճառները (4,4% կամ 985 մարդ, անկումը՝ 15,4%), հիվանդացության և մահացության արտաքին պատճառները (2,9% կամ 74 մարդ, անկումը՝ 23,7%), վարակիչ հիվանդությունները (0,6% կամ 15 մարդ, աճը՝ 25%)։-0-