Հայաստանում նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվեց` սահմանվելով 31 600 դրամ
08.09.2022,
12:24
Սա թույլ կտա ապահովել, որ բոլոր թոշակները բարձրացվեն առնվազն 3000 դրամով

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվեց` սահմանվելով 31 600 դրամ։
Այս մասին համապատասխան որոշում ընդունվեց այսօր կայացած կառավարության նիստում։
Սա թույլ կտա ապահովել, որ բոլոր թոշակները բարձրացվեն առնվազն 3000 դրամով։
Ինչպես նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախատեսվում է թոշակների բարձրացում մինչև առնվազն 3000 դրամով:
«Սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվեց 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն: Իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28 հազար 600 դրամի փոխարեն սահմանվեց 30 հազար 500 դրամ: Գործող բանաձևով և օրենքով՝ կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան 3000 դրամը, և մենք որոշեցինք բարձրացնել՝ նվազագույն կենսաթոշակի չափը հասցնելով 31 հազար 600 դրամի, որը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները ստանան մեր խոստացած 3000 դրամը: Նախագծի ընդունման արդյունքում 16 հազար 600 կենսաթոշակառուների և 5186 զինկենսաթոշակառուների ու շուրջ 75 հազար նպաստառուների համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակն ու նպաստները»,-ասաց Մկրտչյանը:
Այն խումբը, որոնց թոշակը մինչև այս որոշումը սահմանված օրենքով և բանաձևով բարձրացել էր 1900 կամ 2500 դրամով, հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանա մնացած հատվածը:
Իսկ ինչ վերաբերում է 75 հազար նպաստառուներին՝ նախարարը պարզաբանեց, որ նրանք ծերության նպաստ ստացողներն են, որոնց մոտ բարձրացումը տեղի է ունենում ոչ թե Կենսաթոշակառուների մասին օրենքով, այլ Նպաստառուների մասին օրենքով:
«Հետևաբար մենք որոշեցինք, որ նաև պետք է իրենց նպաստը բարձրացնենք, որպեսզի նվազագույն կենսաթոշակի չափին համահունչ լինի: Ընդհանուր առմամբ 97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ի կավելանան կենսաթոշակն ու նպաստները, որը նրանք կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ միասին»,-ներկայացրեց նախարարը:–0–