Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ. կներգրավվի մինչև 3281 քաղաքացի

02.02.2023, 12:36
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա¬քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով
Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ. կներգրավվի մինչև 3281 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որշոում է ընդունել կազմակերպել պահեստազորայինների վարժական հավաքներ` պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատ­րաստ­ման համար։

Հավաքներ կանցկացվեն մարտի 1–ից մայիսի 12–ը, կներգրավվի մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպա­յական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:–0–