Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը հասնում է 340 հազարի․ նախօրեին գրանցվել է 558 նոր դեպք, 21 մարդ մահացել է

02.12.2021, 11:52
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339578 դեպք, որոնցից 318481 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 016 պացիենտ
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը հասնում է 340 հազարի․ նախօրեին գրանցվել է 558 նոր դեպք, 21 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում դեկտեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպք, կատարվել է 9013 թեստավորում, 716 մարդ առողջացել է, 21 մարդ մահացել է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339578 դեպք, որոնցից 318481 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 016 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7631 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1450 է:

Ընդհանուր կատարվել է 2 382 972 թեստավորում:-0-

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը հասնում է 340 հազարի․ նախօրեին գրանցվել է 558 նոր դեպք, 21 մարդ մահացել է