Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Հարցվածների ավելի քան 40 տոկոսը գործազրկությունը և պատերազմի վտանգը համարել է Հայաստանի կարևորագույն խնդիրը. հարցում

02.03.2015, 17:57
Հարցվածների ավելի քան 40 տոկոսը գործազրկությունը և պատերազմի վտանգը համարել է կարևորագույն խնդիր, որ կանգնած է  Հայաստանի առջև, երկուշաբթի լրագրողներին ասաց Gallup International Association հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Հարցվածների ավելի քան 40 տոկոսը գործազրկությունը և պատերազմի վտանգը համարել է Հայաստանի կարևորագույն խնդիրը. հարցում
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/.Հարցվածների ավելի քան 40 տոկոսը գործազրկությունը և պատերազմի վտանգը համարել է կարևորագույն խնդիր, որ կանգնած է  Հայաստանի առջև, երկուշաբթի լրագրողներին ասաց Gallup International Association հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Հարցումն անցկացվել է 2014 թ.–ի նոյեմբերի 20–27–ը, որին ընդհանուր առմամբ մասնակցել են 1067 մարդ;

«Հարցին` «Որոնք են Հայաստանի համար կարևորագույն խնդիրները», հարցվածների 43 տոկոսը պատասխանել է գործազրկությունը, և նույնքան մարդ հավանական է համարել պատերազմական գործողությունների վերսկսումը»,–ասաց Նավասարդյանը։
 
Երրորդ տեղում արտագաղթն է` հարցվածների  41 տոկոսով, որին հետևում է աղքատությունը` 40 տոկոս։–0–