Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 50 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին` ի աջակցություն խաղաղության և հաղթանակի

30.09.2020, 13:37
Աջակցությունն իրականացվել է բարերար Սամվել Կարապետյանի անձնական նախաձեռնությամբ
Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 50 մլն դրամ է փոխանցել  «Հայաստան» Համահայկական հիմնադրամին` ի աջակցություն խաղաղության և հաղթանակի

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 50 մլն դրամ է փոխանցել  «Հայաստան» Համահայկական հիմնադրամին` ի աջակցություն խաղաղության և հաղթանակի: 

Ինչպես նշում են ընկերության մամուլի ծառայությունից, ընկերությունում նշում են «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի կարևորությունը, ինչպես նաև Արցախին ուղղվող օժանդակությունը՝ նպատակ ունենալով այս անչափ կարևոր իրավիճակում լինել մեր հայրենակիցների կողքին՝ աջակցելով հայկական բանակին։ 

Աջակցությունն իրականացվել է բարերար Սամվել Կարապետյանի անձնական նախաձեռնությամբ։ 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբում, որի սեփականատերն է ձեռներեց և բարերար Սամվել Կարապետյանը։

«Տաշիր» ԸԽ–ն խոշորագույն դիվերսիֆիկացված արդյունաբերական և շինարարական ընկերություններից է, որն աշխատում է ՌԴ տնտեսության մի քանի ոլորտներում։–0–