Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
433.14
RUB
4.4106
GEL
138.5
2026 թ. մարտի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5–7 աստիճանով, սպասվում է +41

08.07.2022, 12:07
Հայաստանին են մոտենում արևադարձային տաք օդային հոսանքներ
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5–7 աստիճանով, սպասվում է +41
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանին են մոտենում արևադարձային տաք օդային հոսանքներ։

Ինչպես հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։–0–