Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

Բյուջեից 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար

24.11.2023, 10:35
60,8 մլն դրամ կուղղվի ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկության ստորաբաժանումների համար
Բյուջեից 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 60,8 մլն դրամ կուղղվի ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկության ստորաբաժանումների համար Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի մերձափնյա հատվածներում թվով 4 շարժական տնակների պատրաստման և տեղադրման համար:

Այս մասին որոշում է ընդունվել նոյեմբերի 23–ին կառավարության նիստի ժամանակ։

Մասնավորապես նշվում է, որ կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկության համար անհրաժեշտ շարժական տնակների ձեռքբերման, ոստիկանության հաշվառման-քննական բաժիններում քննություն հանձնելու համար նախատեսված տրանսպորտային միջոցները տեսախցիկներով կահավորման, ՕԿԿ-ների և պարեկային ծառայության անխափան և օպերատիվ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացման, Կոտայքի մարզի Գետարգել գյուղի «Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» ՄՈԱԿ-ի տարածքում անգարի կառուցման աշխատանքների ֆինանսավորման նպատակով:–0–