Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք

18.07.2022, 14:08
Նախորդ շաբաթ հաստատվել էր 354 դեպք
Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում հուլիսի 11–17–ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք, նախորդ շաբաթ հաստատվել էր 354 դեպք, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով, բուժումը շարունակում է 736 պացիենտ։

Հաշվետու շաբաթվա ընթացքում կատարվել է 5681 ՊՇՌ թեստ։ Առողջապահության նախարարության տվյալներով, այդ ժամանակահատվածում առողջացել է 311 մարդ, մահվան դեպքեր չեն գրանցվել։

Երկրում համավարակի ամբողջ ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 424 400 դեպք, 413 354 մարդ առողջացել է։ Կորոնավիրուսից մահացել է 8 626 մարդ։

Հանրապետության տարածքում կատարվել է ընդհանուր առմամբ 3 148 390 թեստ։–0–