Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք, զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել. Փաշինյան
18.06.2020,
11:04
Փաշինյանը հայտնեց կորոնավիրուսով վարակման 665 նոր դեպքի մասին
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./ԱՌԿԱ/. Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք, հինգշաբթի Facebook–յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել: Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը: Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձեւավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար», – գրել է նա:
Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով գրաֆիկը, հայտնել էր, որ զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները, և չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր։–0–