«Արևորդի» չորրորդ բնապահպանական փառատոնը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 7–27–ը
03.10.2013,
14:54
«Արևորդի» չորրորդ բնապահպանական փառատոնը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 7–27–ը, հինգշաբթի կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց փառատոնի տնօրեն, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արևորդի» չորրորդ բնապահպանական փառատոնը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 7–27–ը, հինգշաբթի կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց փառատոնի տնօրեն, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Փառատոնը կազմակերպվում է FPWC–ի կողմից երկու տարին մեկ անգամ։ «Արևորդին» Հարավային Կովկասում անցկացվող նմանատիպ միակ փառատոնն է։ Միջազգային փառատոնի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրների վրա, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը Հայաստանի կենսաբազմազանության պահպանման խնդիրների մասին։
Խաչատրյանը մտահոգություն հայտնեց փառատոնի նկատմամբ հետաքրքրության պակասի և համապատասխան կառույցների կողմից փառատոնի նշանակությունը չհասկանալու կապակցությամբ` հույս հայտնելով, որ նրանք հետագայում կփոխեն իրենց մոտեցումը։
VivaCell-MTS ընկերության (փառատոնի գլխավոր հովանավոր) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշեց, որ միջոցառման նպատակը բնապահպանական խնդիրների վրա ուշադրություն հրավիրելն է, շրջակա միջավայրի պահպանման հարցերի մասին հասարակության և հատկապես երիտասարդների իրազեկվածության մակարդակի բարձրացումը։
Հոկտեմբերի 15–27–ը փառատոնի շրջանակում կցուցադրվեն բնապահպանական թեմայով հատուկ ֆիլմեր։ Շուրջ 30 գերմանական, ամերիկյան, բրիտանական, իրանական, չեխական ֆիլմեր կցուցադրվեն «Կենտրոն», «Շողակաթ», «ArmNews», «CivilNetTV» հեռուստաալիքներով։ Ֆիլմերի ցուցադրությունը կուղեկցվի բնապահպանական խնդիրների հասարակական քննարկումներով, կկազմակերպվեն կլոր սեղաններ։–0–