Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

«Դոմուս»-ին շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս է պատճառվել. Քննչական կոմիտե

08.10.2024, 14:29
«Դոմուս»-ի հրդեհի հետևանքով պատճառվել է 800մլն դրամի գույքային վնաս. նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
«Դոմուս»-ին շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս է պատճառվել. Քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման և խանութի արվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ (գույքը ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափերը, ինչպես նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-գրել է Աբրահամյանը։