Հայ մեծ դերասան Սոս Սարգսյանն է կյանքից հեռացել 84 տարեկան հասակում
27.09.2013,
12:49
Հայ մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն է կյանքից հեռացել հինգշաբթի` 84 տարեկան հասակում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է թատերական շրջանակների աղբյուրը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն է կյանքից հեռացել հինգշաբթի` 84 տարեկան հասակում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է թատերական շրջանակների աղբյուրը։
Վերջին ժամանակներում դերասանը լուրջ հիվանդ էր, մի քանի անգամ հոսպիտալացվել է։
Սոս Սարգսյանը հայ ամենահայտնի դերասաններից է։ Նա նկարահանվել է ավելի քան երեսուն ֆիլմերում։ Նրա արտիստական կենսագրության կարևոր մասն է դարձել Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմում Գիբարյանի կերպարը։
«Միխայլո Լոմոնոսով» բազմասերիանոց ֆիլմում վարպետորեն մարմնավորել է Ֆեոֆան Պրոկոպովիչի կերպարը։ Ռուս հանդիսատեսին Սարգսյանը հայտնի է նաև Վլադիմիր Բորտկոյի «Առանց ընտանիքի» ֆիլմում մարմնավորած թափառաշրջիկ արտիստ Վիտալիսի դերով։
Դերասանը նկարահանվել է հայ կինեմատոգրաֆի պատմության վառ ֆիլմերում` «Նվագախմբի տղաները», «Տերն ու ծառան», «Եռանկյունի», «Մենք ենք` մեր սարերը» , «Ճերմակ անուրջներ», մասնակցել է «Մատենադարան» վավերագրական շարքի նկարահանումներին։
Սարգսյանն ակտիվ մասնակցել է Հայաստանի հասարակական–քաղաքական կյանքին։ 1989 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավոր, 1991 թվականին առաջադրվել Հայաստանի նախագահի պաշտոնում, նույն ժամանակ էլ գլխավորել է «Համազգային» թատրոնը։ Եղել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր 1997-2005 թվականներին։ -0-