Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 90 ուսանողների համար 2014 թվականի սեպտեմբերին
24.01.2014,
15:48
Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan) իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնեց IDeA («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan) իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնեց IDeA («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը։
«Այս տարի դպրոցը կկարողանա ընդունել 90 սովորող, որոնցից տասը կլինեն Հայաստանից, իսկ մնացածը` արտերկրից։ Ուսման հայտերի ընդունումը սկսվել է 2013 թվականի նոյեմբերից և կավարտվի այս տարվա փետրվարի 17–ին»,– ասաց նա։
Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի համահիմնադիր և նախագահ Վերոնիկա Զոնաբենդը նշեց, որ ուսանողների ընտրությամբ կզբաղվեն աշխարհի UWC բոլոր 14 քոլեջների հատուկ կոմիտեները։
Նա հայտնեց նաև, որ մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր քաղաքացիները, որոնց 16 տարին լրացել է 2014 թվականի օգոստոսին, սակայն ոչ բարձր 18 տարեկանից` անկախ սոցիալական դրությունից և բնակության վայրից։
Զոնաբենդը միաժամանակ ավելացրեց, որ բացի Դիլիջանի դպրոցից, պոտենցիալ թեկնածուները հնարավորություն ունեն այս տարի հայտեր ներկայացնել աշխարհում UWC 14 քոլեջներից 11–ում, այդ թվում` Կանադայում, Նորվեգիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Հոնկոնգում և Սինգապուրում։
Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն Ջոն Պադեֆուտը, պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին, հայտնեց, որ ուսման տևողությունը դպրոցի առաջին ուսանողների համար կկազմի երկու տարի, իսկ քոլեջում կարող են լինել մասնագետներ տարբեր երկրներից, այդ թվում` Իտալիայից, Հնդկաստանից, Կորեայից։
«Ինչ վերաբերում է ուսանողներին, ապա մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր մտահոգված են այլ մարդկանց ճակատագրով և պատրաստ են փոխել այս աշխարհը»,– ասաց նա։
Հիշեցնելով, որ դպրոցում ուսում կստանան աշխարհի 60 երկրների ուսանողներ, Պադեֆուտը հույս հայտնեց, որ համատեղ երկարատև ուսումը թույլ կտա նրանց ավելի մոտիկից ծանոթանալ միմյանց մշակույթին։
Նա նաև համոզմունք հայտնեց, որ առաջիկայում Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա աշխարհում առաջատարներից մեկը։
2013թ. հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը դարձավ Միացյալ Համաշխարհային Քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի լիիրավ անդամ և ստացավ UWC Dilijan անվանումը: Իսկ նոյեմբերին դպրոցը ստացել է «IB World School» դպրոցի լիարժեք կարգավիճակ։
Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որի շնորհիվ Հայաստանը ներկայացված կլինի համաշխարհային կրթական քարտեզի վրա: Այն նախաձեռնել է Sberbank CIB-ի համասեփականատեր Ռուբեն Վարդանյանը։ Դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից: 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից:
Դպրոցում կսովորեն Հայաստանի և սփյուռքի տաղանդավոր երեխաները, ինչպես նաև արտերկրից դպրոցականներ։ Կրթական ծրագիրը կունենա հումանիտար և բնագիտական ուղղություններ։ - -0-