Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

Հայաստանում ծնելիությունը 9 ամսում նվազել է 7,2%–ով

06.11.2024, 11:39
Հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 24 997 երեխա, մինչդեռ 2023 թվականի ինն ամիսներին՝ 26 928 նորածին
Հայաստանում ծնելիությունը 9 ամսում նվազել է 7,2%–ով

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7,2%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Հայաստանում ծնելիության

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 24 997 երեխա, մինչդեռ 2023 թվականի ինն ամիսներին՝ 26 928 նորածին։ 

Միաժամանակ նշված ժամանակահատվածում գրանցվել է մեռելածնության 340 դեպք, ինչը 5,4 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում երկրում մահացել է 19100 մարդ, ինչը 5,4 տոկոսով ավել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Նշվում է նաև, որ բնակչության բնական աճը կազմել է 5897 մարդ, այս ցուցանիշը 33,1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։