Հոկտեմբերի 9–ին նշվում է Հայաստանի լեռների և լեռնագնացների օրը
09.10.2013,
10:30
Հոկտեմբերի 9–ին նշվում է Հայաստանի լեռների և լեռնագնացների օրը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 9–ին նշվում է Հայաստանի լեռների և լեռնագնացների օրը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից։
«Ամեն տարի մի շարք երկրներ նշում են իրենց լեռների և լեռնագնացների օրը, կան նաև լեռնագնացությանը նվիրված միջազգաին օրեր: Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան ԱՄՆ-ի, Լիբանանի և այլ երկրների հայ լեռնագնացների հետ համատեղ որոշել է ամեն տարի հոկտեմբերի 9-ը նշել որպես Հայաստանի լեռների և լեռնագնացների օր», – նշվում է հաղորդագրության մեջ։
Օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1829-ի հոկտեմբերի 9-ին (հին տոմարով` սեպտեմբերի 27-ին) Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ.Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ վերելք է կատարել Արարատ լեռան գագաթը:
Հոկտեմբերի 9-ը Հայաստանի լեռների և լեռնագնացների օր սահմանելու նպատակով Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
Այսպիսով, ամեն տարի այս տոնը նշելու համար կանցկացվեն մի շարք միջոցառումներ, կմասնակցեն նաև տարբեր երկրներում ապրող հայ լեռնագնացները:–0–