Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

ԱՆ–ն շուրջ 9 մլրդ դրամ է ծախսել COVID-19–ի դեմ պայքարում իրականացված միջոցառումների շրջանակում

25.08.2020, 18:15
Առողջապահության նախարարությունը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել
ԱՆ–ն շուրջ 9 մլրդ դրամ է ծախսել COVID-19–ի դեմ պայքարում իրականացված միջոցառումների շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

«Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

1  

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր

2.258.676.043

2

Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)

144.116.000

3

Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում

760.948.184

4

Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր

393.021.823

5

Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն

854.473.744

6

Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն

1.432.579.185

7

Բժշկական սարքավորումներով հագեցվածություն

2.561.464.348

8

Բժշկական կենտրոնների վերանորոգում

776.334.303

9

Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ

200.362.229

Հանրագումար

9.381.975.858