Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

ԱԱԾ. պահեստազորի մայորին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության համար

09.12.2015, 10:49
ՀՀ քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր, 38–ամյա Գարիկ Մարությանին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության համար։
ԱԱԾ. պահեստազորի մայորին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության համար

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր, 38–ամյա Գարիկ Մարությանին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության համար։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հղում անելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը։

«Մարությանը, երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության)։

Մարությանին առաջդրվել մեղադրանք պետական դավաճանության համար:

Կատարվում է նախաքննություն:–0–