Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱԱԾ տնօրեն. շուտով հայտնի կդառնան անօրինականորեն հարստացված անձանց անունները, կան բերման ենթարկվածներ

24.05.2018, 13:40
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին կհրապարակվեն անօրինականոր հարստացված անձանց անունները:
ԱԱԾ տնօրեն. շուտով հայտնի կդառնան անօրինականորեն հարստացված անձանց անունները, կան բերման ենթարկվածներ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին կհրապարակվեն անօրինականոր հարստացված անձանց անունները: Այդ մասին նա հայտարարեց հինգշաբթի կառավարության նիստի մեկնարկից առաջ:

Ավելի վաղ Վանեցյանը հայտնել է, որ Հայաստանում կա 350 մարդ, ովքեր անգամ չեն կասկածում, որ զբաղվում են խոշոր բիզնեսով ու չեն վճարում հարկերը, նրանցից պարզապես վերցրել են անձնագրերն ու գրանցել բիզնեսը:

«Ես հայտարարել եմ, որ մայիսի 23-ից մենք ակտիվ գործողություններ կսկսենք: Գործողությունները սկսված են և առաջիկա օրերին հրապարակումներ կլինեն: Ես չեմ ասել, որ 350 հոգի ամսի 23-ին բերման է ենթարկվելու կամ հայտարարվելու են նրանց անուները: Բայց ասեմ, որ կան հրավիրված բազմաթիվ անձինք, կան բերման ենթարկված անձինք: Աշխատանքները կատարվում են, և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի այդ մասին: Դա բարդ և մեծ ծավալ ունեցող աշխատանք է, որը մենք ամբողջ ծավալով իրականացնում ենք, և ես նշել եմ, որ մենք պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարց չառաջանա դրա հետ կապված: Դրա համար պետք է այդ ամենն անենք շատ պրոֆեսիոնալ կերպով, մեզ մի քիչ ժամանակ է պետք: Բայց արդեն իսկ կան բերման ենթարկվածներ, հրավիրված անձինք, ստացվել են բացատրություններ, և մեր նախնական օպերատիվ տվյալները այս փուլում` կարող եմ ձեզ ասել, որ հաստատվել են», - ասաց նա:-0-