Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի AH1 ենթատեսակի ակտիվացման մասին

17.10.2017, 20:08
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով` այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի AH1 ենթատեսակի ակտիվացման մասին

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով` այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը, Հայաստանում այդ վիրուսը դեռևս չի շրջանառում:

Ինչպես նշվում է ԱՆ–ի տարածած հաղորդագրության մեջ, Առողջապահության համաշախարհային կազմակերպության աջակցությամբ Երևանում կազմակերպվել է գրիպի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են Երևանի և մարզերի համաճարակաբաններ, վարակաբաններ, առողջության ևսոցիալական ապահովության վարչությունների ներկայացուցիչներ:

Առաջին անգամ տարեկան աշխատաժողովին մասնակցել են նաև անասնաբույժներ:

«Նրանց մասնակցության անհրաժեշտությունը բխել է զոոնոզ գրիպի արդիականությունից, քանի որ ինչպես եվրոպական տարածաշրջանի, այնպես էլ հարավ-ասիական երկրներում ներկայումս այն գերակա խնդիր է։ Այն արձանագրվում է թե՛ թռչունների, թե՛ մարդկանց շրջանում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը։–0–