«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը THE BIZZ 2018–ի հաղթողն է դարձել

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը THE BIZZ 2018 Business Excellence Award WORLDCOB–ի հաղթողն է դարձել։ Այդ մասին նշվում է Ընկերությունների միջազգային կոնֆեդերացիայի նամակում։
«Մենք անկեղծ շնորհավորում ենք ձեզ և ձեր թիմը BIZZ 2018 Business Excellence Award–ում հաղթելու կապակցությամբ», – նշվում է նամակում։
Գործակալությունը հաղթող է ճանաչվել գնահատման չափանիշների հետևողական գերազանցման, բիզնեսի ճիշտ կառավարման, արտադրանքի կամ/և ծառայություննեևրի որակի բարձրացման, ինչպես նաև գրանցած արդյունքների համար։
WORLDCOB–ը միջազգային կազմակերպություն է, որը ներկայացնում է ավելի քան 3000 բիզնեսի ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 120 երկրներում։
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը (www.arka.am) գործում է 1996 թ.–ի մայիսի 1–ից։ Այն մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության ոլորտում։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգում ներառված է նաև հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների teleсom.arka.am պորտալն ու armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։ Գործակալությունը կանոնավոր կերպով հանդես է գալիս որպես բազմաթիվ միջազգային կոնֆերանսների, համաժողովների և ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավոր։
2000 թ.–ի արդյունքում ՀՀ ԿԲ–ն «ԱՌԿԱ» գործակալությանը ճանաչել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալությունը։ 2002 և 2003 թթ.–ին Business Initiative Directions կազմակերպությունը «ԱՌԿԱ» գործակալությանը պարգևատրել է Որակի միջազգային աստղով (International Star Award for Quality) Gold կատեգորիայում։ –0–