Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+16

Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշում է կայացվել. նա ազատ կարձակվի

08.08.2016, 12:06
Որոշում է կայացվել Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը փոխելու մասին։
Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշում է կայացվել. նա ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից օգոստոսի 8–ին որոշում է կայացվել մեղադրյալ Արա Ալեքսանդր Կումշոյանի (Ալեք Ենիգոմշյան) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը

«Նույն օրը կայացված որոշման պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–