Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 10, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Արա Բաբլոյանը պատգամավորներին առաջարկել է չլքել երկիրը

09.06.2017, 17:49
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոանը պատգամավորներին կոչ է արել արձակուրդների նախաշեմին իրենց գործերը կազմակերպեն Հայաստանում:  
Արա Բաբլոյանը պատգամավորներին առաջարկել է չլքել երկիրը

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոանը պատգամավորներին կոչ է արել արձակուրդների նախաշեմին իրենց գործերը կազմակերպեն Հայաստանում:

Հայասատանի խորհրդարանն ուրբաթ ավարտեց արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է հակակոռուպցիոն փաստաթղթերի փաթեթ, 2017-2022 թթ.-ի մասնավորացման ծրագիրը, ինչպես նաև մի շարք այլ փաստաթղթեր:   

Սակայն սա վերջին արտահերթ նիստը չէ, խորհրդարանականները մինչև արձակուրդ գնալը պետք է հավաքվեն արտահերթ նիստի` կառավարության ծրագրի քննարկման համար:  

«Ես կարծում եմ, որ մենք կառավարության ծրագրի քննարկումը կանցկացնենք ամռանը մինչև արձակուրդների ժամանակաշրջանը, ժամկետների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, դրա համար ուշադիր եղեք և աշխատեք ձեր բոլոր գործերը կազմակերպել Հայաստանի տարածքում»,- ասաց Բաբլոյանը:

Խորհրդարանական ընտրությունները կայացել են ապրիլի 2-ին։ 6-րդ գումարման Ազգային ժողով են անցել ՀՀԿ-ն, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները, ՀՅԴ-ն: Պատգամավորներն առաջին նիստն են անցկացրել, ինչից հետո գարնանային նստաշրջանը պաշտոնապես փակվել է: Դրանից հետո պատգամավորները կառավարության առաջարկով մի քանի անգամ հավաքվել են արտահերթ նիստերի:–0–