Առաջիկա օրերին Հայաստանում oդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ինչպես հաղորդում է Հայհիդրոմետը, սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, իսկ 17-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Սեպտեմբերի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, սեպտեմբերի 15-17-ը առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-17-ը կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 15-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա անձրևի հավանականություն, սեպտեմբերի 16-ին և 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-17 մ/վ:
Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 15-ին ցերեկը սպասվում է +28…+30, իսկ գիշերը` +15…+17, ապա օդի ջերմաստիճանը, աստիճանաբար նվազելով, սեպտեմբերի 17-ի ցերեկային ժամերին կկազմի +25…+27, իսկ գիշերը` +12…+14: -0-