Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Արցախում զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում

16.01.2018, 14:12
Հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:
Արցախում զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Արցախում զինծառայող է մահացել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ տեղեկությունների, հունվարի 16-ին ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-