Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Արմավիր քաղաքում տղամարդը մանկապարտեզի սաներին ու աշխատակիցներին պատանդ է վերցրել

30.10.2017, 17:30
Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։
Արմավիր քաղաքում տղամարդը մանկապարտեզի սաներին ու աշխատակիցներին պատանդ է վերցրել

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, մի քաղաքացի ներս է մտել Արմավիրի մարզի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, և պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։

Թե ինչ պահանջ է ներկայացրել նա, այս պահին ճշտվում է։ –0–