Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Բաքվի փախստականները բնակարաններ կստանան Երևանում

14.08.2019, 18:05
Հայաստանի կառավարությունը մտադիր է վերջնականորեն լուծել 1988-1992 թ.-ներին Ադրբեջանից բռնի տեղահանած փախստականների բնակարանային հարցը:
Բաքվի փախստականները բնակարաններ կստանան Երևանում

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը մտադիր է վերջնականորեն լուծել 1988-1992թ.-ներին Ադրբեջանից բռնի տեղահանած փախստականների բնակարանային հարցը:

Ինչպես նշվում է նորմատիվ ակտերի նախագծերի e-draft.am պորտալում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարառությունն առաջարկում է բնակարաններով ապահովել Երևանում բնակվող Բաքվի փախստականներին:

Առաջին փուլում նախատեսվում է ընդգրկել Երևանի 5 վարչական շրջաններում ապրող 108 ընտանիք, մնացած ընտանիքները, պետբյուջեով նախատեսված ծրագրերով,  կապահովվեն բնակարաններով հաջորդ փուլում: Այս հարցի լուծման համար նախատեսվում է օգտվել նաև այն բնակարաններից, որոնք հանդիսանում են մասնավոր սեփականություն, սակայն ոտեղ ապրում են փախստականների ընտանիքները:

Ըստ 2019 թ.-ի մարտ-ապրիլ տվյալների, Հայաստանում բնակարանի կարիք ունեցող փախստականների ընտանիքների թիվը կազմում է 2589, որոնցից 1070 Երևանում, իսկ 1519` մարզերում:

Նախարարությունը հայտնում է, որ 2005 թ.-ից պետբյուջեի հաշվին 1065 ընտանիք ստացել է բնակարաններ ձեռք բերելու հավաստագրեր: Սակայն 2009 թ.-ից հետո նախագծի իրականացման համար պետբյուջեում միջոցներ չեն նախատեսվել:

Ըստ 2013 թ.-ին անցկացված հաշվարկների, ծրագրի շրջանակում առաջնային իրավունք ունեն 895 ընտանիք, որոնցից 641-ը` Երևանից:

«Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը, նպատակահարմար է լուծել փախստականների բնակարանով ապահովելու խնդիրը ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակում, այլ կիսելով այն ըստ առաջնահերթության և փուլերի, ստեղծելով համապատասխան առանձին ենթակառուցվածքներ, որոնց որոշումն ավելի իրատեսական է», - նշել են նախարարությունից:

Մասնավորապես, առաջին փուլում բնակարաններով կապահովվեն նաև «Սեբաստիա», «Նաիրի» հյուրանոցների, մասնավոր սեփականություն հանդիսացող «Ինտեր ռիմինի» հանրակացարանների բնակիչները: Ըստ նախարարության հայտարարության, այնտեղ ապրում են մարդիկ, ովքեր կարող են մնալ առանց տանիքի, եթե ժամանակավոր կացարանների սեփականատերերը պահանջեն ազատել այն: Այդ ընտանիքները չունեն իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ:-0-