Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ԵՆԲ–ն մտադիր է Հայաստանում իրականացնել դպրոցների սեյսմակայունության ամրապնդման ծրագիր

02.02.2016, 19:54
Եվրոպական ներդրումային բանկը մտադիր է Հայաստանում սկսել նոր ծրագիր` միանալով Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի` դպրոցների սեյսմակայունության ամրապնդման  ծրագրին։
ԵՆԲ–ն մտադիր է Հայաստանում իրականացնել դպրոցների սեյսմակայունության ամրապնդման ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) մտադիր է Հայաստանում սկսել նոր ծրագիր` միանալով Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի` դպրոցների սեյսմակայունության ամրապնդման  ծրագրին։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին նշվել է երեքշաբթի ԵՆԲ պատվիրակության անդամների և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանդիպման ժամանակ։

Ծրագիրը ենթադրում է հիմնանորոգում և նոր դպրոցների  կառուցում:

Այս համատեքստում պատվիրակության անդամները նեկայացրել են տեխնիկական աջակցության ծրագիրը: Արմեն Աշոտյանը ողջունել է կրթության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացումը` ներկայացնելով ՀՀ կառավարության գերակայությունները և զարգացման հիմնական միտումները:

Նախարարը, կարևորելով դպրոցների սեյսմակայունության ամրապնդման խնդիրը, միաժամանակ մատնանշել է նաև կրթության բնագավառում համագործակցության այլ եզրեր, մասնավորապես, ընդգծելով ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, ինչպես նաև բուհական հանրակացարանների հզորությունների զարգացումը և ԵՊԲՀ-ի կլինիկայի խնդիրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այլ ընթացիկ հարցերի:–0–