Рейтинг@Mail.ru
USD
385.29
EUR
447.17
RUB
4.915
GEL
141.47
2025 թ. հունիսի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության օրերին փակ կլինեն Երևանի մի շարք փողոցներ

17.10.2019, 17:04
«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության օրերին Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը:
«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության օրերին փակ կլինեն Երևանի մի շարք փողոցներ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության օրերին Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 09:00-ն Երևան քաղաքի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը: Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Մասնավորապես, փակ կլինեն հետևյալ փողոցները.

  • Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածք
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

  • Մազմանյան 22 շենքի մոտից, Բաշինջաղյան 188շ. շենքի մոտից, Մարգարյան 2-րդ նրբ. - Բեկնազարյան փողոցների հատման վայրից
    Հոկտեմբերի 17, ժամը14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

  • Մուտքը դեպի Խուդյակովի 222
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

  • Կոմիտասի 1, հարակից հրապարակ
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

  • Կոմիտասի 1, Կասյան փողոց, հարակից հրապարակ, դեպի Հակոբ Հակոբյան փողոց իջնող հատված
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

  • Աղաբաբյան փողոց,
    Դավթաշենի կենտրոնական այգու հարակից տարածք
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

  • Էրեբունի թանգարանի առջևի հրապարակ
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

  • Բյուզանդ-Սարյան փողոցների հատման կետ
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

  • Նանսենի անվան զբոսաայգի, Նանսենի փողոց /երկու կողմից/
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

  • Պարույր Սևակի արձանի հարակից տարածք, Ռուբինյանց փողոցից դեպի Պարույր Սևակ փողոցի ետնամաս
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

  • Էրեբունի փողոց - 26 փողոցի խաչմերուկից մինչև Էրեբունի թանգարանի առջևի տարածք
    Հոկտեմբերի 18, ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
  • Բյուզանդ-Սարյան փողոցների և Թումանյան-Սարյան փողոցների հատման կետերի միջև ընկած հատված
    Հոկտեմբերի 19, 10:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00