Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում

11.10.2018, 11:26
Մակրոնը ծաղկեպսակ է դրել, անմար կրակի մոտ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ 

Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան ՖՄԿ 17–րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող Ֆրանկոֆոնիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Մակրոնը ծաղկեպսակ է դրել, անմար կրակի մոտ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում։

Ֆրանսիայի նախագահն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ, որտեղ ծանոթացել է ցուցանմուշներին ու գրառում կատարել Սգո մատյանում։ Մակրոնին ուղեկցել են ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն ու ԿԳ Նախարար Արայիկ Հարությունյանը։–0–