Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Գարունը վերադառնում է Հայաստան

20.03.2017, 10:40
Օդերևութաբանները Հայաստանում եղանակի տաքացում են խոստանում:
Գարունը վերադառնում է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Օդերևութաբանները Հայաստանում եղանակի տաքացում են խոստանում:

Այդպես, Հայհիդրոմետի համաձայն, օդի ջերմաստիճանը մարտի 20-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Մարտի 21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում թաց ձյան, հովտային գոտիներում անձրևի տեսքով:

Մարտի 20-ին, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Երևանում մարտի 20-ին օդի ջերմաստիճանը կլինի +14...+16 աստիճան, երեքշաբթի օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +11...+13, ապա` մինչև ուրբաթ կբարձրանա մինչև +15...+17 աստիճան:

Մարտի 21-ին մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ 3-8 մ/վրկ: Մարտի 20-ին, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: -0-