Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Գյումրիում դպրոցի տնօրենը մեղադրվում է երեխաների սննդի համար նախատեսված ֆինանսական միջոցները հափշտակելու մեջ

16.11.2016, 13:24
Գյումրի քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ:
Գյումրիում դպրոցի տնօրենը մեղադրվում է երեխաների սննդի համար նախատեսված ֆինանսական միջոցները հափշտակելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գյումրի քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ, հաղորդում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Գյումրի քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենի կողմից ներառական կրթության ծրագրի մեջ ներառված երեխաների սննդի` մասնավորապես, «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված մեկանգամյա սննդի փաթեթների ձեռքբերման համար տրամադրված ֆինանսական միջոցների հափշտակման փաստով, ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել` պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի յուրացում կատարելու վերաբերյալ: 

«Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով և խոշոր չափերով) հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-