Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Գյումրիում սրտի կաթվածից մահացել է Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը»

10.10.2018, 10:29
Հոկտեմբերի 9–10 կեսգիշերին Գյումրիում սրտի կաթվածի հետևանքով կյանքից հեռացել է «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ և Արցախյան ազատամարտի հայտնի մարտիկ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը»։
Գյումրիում սրտի կաթվածից մահացել է Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը»

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 9–10 կեսգիշերին Գյումրիում սրտի կաթվածի հետևանքով կյանքից հեռացել է «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ և Արցախյան ազատամարտի հայտնի մարտիկ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը»։

«Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը, իր քարտուղարությամբ, շարքերով և համակիրներով սրտի խորը կսկիծով գուժում է կուսակցության անդամ, Սասնա Ծռեր խմբավորման անդամ և Արցախյան ազատամարտի հայտնի մարտիկ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի մահը, որ տեղի ունեցավ հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում, առաջին տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով», – նշվում է «Սասնա ծռերի» տարածած հաղորդագրության մեջ։

Արայիկ Խանդոյանը ծնվել է 1971 թվականին ապրիլի 19-ին։
Իր բովանդակ կյանքի ընթացքում եղել է խորհրդանիշ և մարմնավորում իր հայրենիքի և ազգի նկատմամբ անմնացորդ նվիրումի։ Պատանեկան տարիքից հազիվ դուրս եկած մինչև իր անժամանակ մահը նա իր էությունը նվիրաբերեց նախ օտարի կողմից , և ապա հայանուն մարդկանց կողմից զավթված հայրենիքի ազատագրմանը, զոհաբերելով և աջողջություն և ընտանեկան երջանկություն։

Որպես օտար զավթիչի անարդարության, կեղեքման, ստի և կեղծիքի դեմ ըմբոստացած հայ մարդ, Արայիկ Խանդոյանը իրոք եղավ մարմնավորումը Սասնա Ծռեր էպոսի ոգու։

«Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը կձևավորի Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողով և արարողակարգի մասին կտեղեկացնի առաջիկայում»,– նշվում է հաղորդագրության մեջ։–0–