«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն ամփոփել է նկարների և շարադրությունների մանկական մրցույթների արդյունքները
20.12.2013,
15:29
«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն ուրբաթ հրապարակել է «Մանկության էներգիա» նկարների մանկական մրցույթի և «Աշխարհի շուրջ» կամ «Կա այդպիսի մասնագիտություն` էներգետիկ» շարադրությունների մրցույթի հաղթողների և մրցանակակիրների անունները։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն ուրբաթ հրապարակել է «Մանկության էներգիա» նկարների մանկական մրցույթի և «Աշխարհի շուրջ» կամ «Կա այդպիսի մասնագիտություն` էներգետիկ» շարադրությունների մրցույթի հաղթողների և մրցանակակիրների անունները։
Մրցույթներն անցկացվել են ընկերության աշխատակիցների երեխաների և Վանաձորի մանկատան սաների` 4–18 տարեկան 56 երեխաների շրջանում։
Նկարների մրցույթի հաղթողները որոշվել են Facebook սոցցանցի ընկերության էջում կայացած քվեարկության արդյունքում` ամենաշատ «like»–երի քանակությամբ, իսկ շարադրության մրցույթի հաղթողներին ընտրել է ընկերության հատուկ ժյուրին։
«Մրցույթի հիմնական խնդիրներից մեկն է ծանոթացնել երեխաներին, այդ թվում նաև` մեր աշխատակիցների երեխաներին, իրենց ծնողների մասնագիտությանը, ցույց տալ դրա գրավչությունն ու կարևորությունը երկրի տնտեսական զարգացման համար։ Մեզ շատ հաճելի էր տեսնել այդքան ինքնատիպ, գեղեցիկ նկարներ և շարադրություններ», – մրցանակաբաշխության ժամանակ ասաց «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը։
Երկու մրցույթներից յուրաքանչյուրում եղել է երկու առաջին, երկու երկրորդ և երկու երրորդ տեղեր։
Առաջին տեղի համար նախատեսված է 50 հազար դրամի մրցանակ, երկրորդ տեղի համար` 40 հազար դրամ, երրորդ տեղի համար` 30 հազար դրամ։ Խրախուսիչ մրցանակը կազմել է 25 հազար դրամ։
Բոլոր մրցանակակիրներին հանձնել են դիպլոմներ։ Երկու մրցույթներում մրցանակային տեղեր են զբաղեցրել «Էլցանցեր» ընկերության աշխատակիցների երեխաները, մանկատան վեց սանի հանձնել են խրախուսիչ մրցանակներ։
Նկարների մրցույթի հաղթողներ են ճանաչվել Էդվարդ Անտոնյանը (6 տարեկան) և Վահան Դավթյանը (12), երկրորդ տեղը զբաղեցրել են Սաթենիկ Խաչատրյանը (4) և Գոռ Առաքելյանը (11), երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրել են Իշխան Սարգսյանը (13) և Լենա Բաբակյանը (5)։
Նկարների մրցույթում խրախուսիչ մրցանակների են արժանացել Նարե Ղազարյանը (4), Արա Արամյանը (6), Մուշեղ Առաքելյանը (7), Կլավդիա Խաչատրյանը (10), Հարութ Ղիրազյանը (5), Ալեքսանդրա Սարգսյանը (11), Տաթևիկ Խաչատրյանը (8), Մենուա Միկոյանը (13)։
Լավագույն շարադրություն մրցույթում հաղթողներ են ճանաչվել Հայկ Միրզոյանը (12 տարեկան) և Լևոն Եթիմյանը (14), երկրորդ մրցանակային տեղերը զբաղեցրել են Վահան Դավթյանը (12) և Հայարփի Աղաջանյանը (15), երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրել են Հրաչ Սահակյանը (10), Սերգեյ Դարբինյանը (14)։
Շարադրությունների մրցույթում խրախուսիչ մրցանակների են արժանացել մանկատան սաներ Յուրա Վարդանյանը (12), Գագիկ Ռամազյանը (11), Անդրանիկ Բգդոյանը (16), Նելլի Շաղբատյանը (17), Սիրանուշ Աբելյանը (12) և Ալվինա Ամզայանը (12)։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն մանկական մրցույթներն անցկացնում է արդեն երկրորդ անգամ։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տեղաբաշխման, մատակարարման և վաճառքի հարցերով։
Ընկերությունը սպասարկում է ավելի քան 967 հազար բաժանորդի։ Ընկերության աշխատակիցները թիվը կազմում է 7800 մարդ։ (1 դոլարը 405,35 դրամ է)։–0–