Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՀՀ ԱԳՆ–ն ճշտում է հայերի առկայությունը Կեմերովոյի հրդեհից տուժածների թվում

26.03.2018, 11:22
ՀՀ ԱԳՆ–ն ճշտում է հայերի առկայությունը Կեմերովոյի հրդեհից տուժածների թվում։
ՀՀ ԱԳՆ–ն ճշտում է հայերի առկայությունը Կեմերովոյի հրդեհից տուժածների թվում

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ–ն ճշտում է հայերի առկայությունը Կեմերովոյի հրդեհից տուժածների թվում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Այս պահին ամբողջական տեղեկատվություն չկա, մենք ճշտում ենք տվյալները», – ասաց նա։

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում նախօրեին բռնկված հրդեհի վայրում փրկարարները հայտնաբերել են 53 զոհի մարմիններ, 12 մարդ հոսպիտալացվել է, ևս 36 տուժած ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Շտաբից նաև տեղեկացրել են, որ այժմ իրականացվում են աշխատանքներ ևս 16 մարդու որոնման ուղղությամբ։ Հրդեհի օջախը, նախնական տվյալներով, գտնվել է չորրորդ հարկում գործող խաղասրահում։–0–