Рейтинг@Mail.ru
USD
398.94
EUR
410.95
RUB
3.8929
GEL
140.52
2025 թ. հունվարի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ ԱԳՆ–ն պարզաբանում է, թե ինչու տեղի չունեցավ Փաշինյան–Թրամփ հանդիպումը

26.09.2018, 15:27
Երկու կողմերն էլ մտադրություն ունեին կազմակերպել Փաշինյան–Թրամփ հանդիպումը։
ՀՀ ԱԳՆ–ն պարզաբանում է, թե ինչու տեղի չունեցավ Փաշինյան–Թրամփ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ՄԱԿ–ի ԳՎ–ի շրջանակներում տեղի չի ունեցել երկու երկրների առաջնորդների սեղմ ժամանակացույցի պատճառով։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ–ում, որտեղ մասնակցում է ՄԱԿ–ի ԳՎ–ի 73–րդ նստաշրջանի աշխատանքներին։

«Երկու կողմերն էլ մտադրություն ունեին կազմակերպել Փաշինյան–Թրամփ հանդիպումը, սակայն այն տեղի չունեցավ երկու կողմերի սեղմ ժամանակացույցի պատճառով։ Սակայն մենք կաշխատենք այդ ուղղությամբ», – հայտարարեց Բալայանը։

Նա նաև նշեց, որ հայկական կողմի ջանքերն ուղղված կլինեն ոչ միայն Թրամփի, այլև այլ պետությունների առաջնորդների հետ Փաշինյանի հանդիպումների կազմակերպմանը։–0–