ՀՀ ԱԺ–ում երկու պատգամավորների միջև բռնկված սկանդալը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքների բաժանման մասին» օրենքի քննարկումը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի պատգամավորների միջև, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Քվեարկությունից առաջ ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր ՀԱԿ–ի պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդես եկավ առաջարկված փոփոխությունների դեմ, որոնք նախատեսում են մի շարք հայկական համայնքների խոշորացում։
«Վարչական բաժանման փոփոխությունը և համայնքների խոշորացումը կհանգեցնի նրան, որ խոշորացման հետևանքով բազմաթիվ գյուղեր և գյուղական համայնքներ կզրկվեն պետության դոտացիաներից, ավելի բարձր աշխատավարձերից և նպաստներից։ Բնակիչներն այդքան էլ չեն հասկանում, թե ինչ են նրանց առաջարկում, այդ պատճառով համաձայնվել են, իսկ պետությունը կոպեկ տնտեսելու համար պատրաստ է գնալ խաբեության», – հայտարարեց Բագրատյանը։
Բագրատյանից հետո ելույթ ունեցավ բնապահպանության նախկին նախարար, իշխող ՀՀԿ–ի պատգամավոր Վարդան Այվազյանը` նշելով, որ Բագրատյանի հայտարարությունը չի վերաբերում առաջարկվող փոփոխությունների էությանը։
Այս հայտարարությունը հանգեցրեց պատգամավորների լեզվակռվի, Բագրատյանը, մասնավորապես, պահանջեց չմեկնաբանել նրա հայտարարությունը, ինչին, ի պատասխան, Այվազյանը բավականին կոպիտ ձևով հայտարարեց, որպեսզի նրան չխանգարեն։
«Հանգիստ նստի՛ր տեղդ, հանգստացրե՛ք «օզվերին» կերածներին, թե չէ ես կհանգստացնեմ», – ասաց Այվազյանն` ինչին ի պատասխան Բագրատյանը փորձեց առարկել, սակայն ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը կոչ արեց պատգամավորներին հանգստանալ։
Պատգամավորների լեզվակռիվը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի, որը կանխեցին մյուս պատգամավորները, այդ թվում` փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Բագրատյանն ու Այվազյանը կանոնավոր կերպով լեզվակռվի են բռնկվում ցանկացած հարցի շուրջ։
Այնուհետև խոսնակն առաջարկեց լեզվակռիվը շարունակել միջանցքում և հայտարարեց քվեարկության մասին, սակայն դա ևս չհանդարտեցրեց պատգամավորներին։ Նրանց ստիպված եղան տարբեր կողմեր քաշել, ինչից հետո Այվազյանը դուրս եկավ նիստերի դահլիճից։–0–