Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ ՔԿ–ն հրապարակել է բարձրաստիճան սպաների ձերբակալման մանրամասները

31.05.2016, 17:13
ՀՀ ՔԿ–ն հրապարակել է գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի, գնդապետներ Արմեն Մարգարյանի և Մհեր Պապյանի ձերբակալման մանրամասները:
ՀՀ ՔԿ–ն հրապարակել է բարձրաստիճան սպաների ձերբակալման մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի, գնդապետներ Արմեն Մարգարյանի և Մհեր Պապյանի ձերբակալման մանրամասները քրեական գործերի շրջանակում, որոնք գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում։

Գերատեսչության մամուլի ծառայության համաձայն` ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության  կամ անգործության մեջ,  որն առաջացրել է  ծանր հետևանքներ։

Մեկ այլ քրեական գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործերով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։–0–