Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ առողջապահության նախարարը շուրջօրյա աշխատում է համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ

29.09.2016, 16:40
Լևոն Ալթունյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ մտադիր է օգտագործել օրվա 24 ժամը` համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա:
ՀՀ առողջապահության նախարարը շուրջօրյա աշխատում է համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ մտադիր է օգտագործել օրվա 24 ժամը` համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա:

Նա երախտագիտություն է հայտնել վարչապետին արդյունավետ աշխատանք մաղթելու կապակցությամբ և նշել, որ առողջապահության ոլորտում կարվի հնարավոր ամեն ինչ:

Նիստի ժամանակ 2017 թ.-ի առողջապահության ոլորտում պետական նպատակային ծրագրերը ներկայացնելիս` Ալթունյանը նշեց, որ փաստաթղթով նախատեսված են վեց հիմնական ուղղություններ, մասնավորապես, սոցիալապես անապահով և հատուկ խմբերին բժշկական ծառայությունների տրամադրումը, առողջության առանահերթ պաշտպնություն, մոր և մանկան առողջության պաշտպանություն, սանիտարահամաճարակաբանական անվտանգություն:

Ի պատասխան վարչապետի այն հայտարարության, որ բոլոր ծախսերը պետք է լինեն առավելագույնս արդյունավետ, նորանշանակ նախարարն ընգդծեց, որ կփորձի աշխատանքի համար օգտագործել օրա բոլոր 24 ժամը և նախատեսված բյուջեի շրջանակում բարձրացնել ոլորտի արդյունավետությունը:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցի ժամանակ Ալթունյանը նշեց, որ այսօրվա երկրորդ կեսին նախատեսում է ճանաչողական այց կատարել ԱՆ ստորաբաժանումներ և ծանոթանալ համակարգին:

 «Ինչ վերաբերում է ոլորտի առաջնահերություններին, ապա ինձ գոնե 30 օր տվեք` իմ գործունեության հիմնական ուղղությունները մատնանշելու համար: Այդուհանդերձ, ես ինձ համար արդեն ընդգծել եմ հիմնական միտումները` բարձրացնել արդյունավետությունը և, հետևաբար, որակը», - ասաց Ալթունյանը: -0-