Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՀՀ կառավարությունը երկարաձգել է մայիսյան արձակուրդները

12.04.2018, 14:00
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տեղափոխել աշխատանքային երկուշաբթին` ապրիլի 30–ը։
ՀՀ կառավարությունը երկարաձգել է մայիսյան արձակուրդները

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տեղափոխել աշխատանքային երկուշաբթին` ապրիլի 30–ը։

Կառավարության որոշման համաձայն, որը ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, աշխատանքային երկուշաբթին տեղափոխվում է շաբաթ օր` մայիսի 5–ին։

Կառավարությունում նշում են, որ աշխատանքային երկուշաբթիի տեղափոխումը թույլ կտա հայաստանցիներին ավելի երկար հանգստանալ մայիսի 1–ի տոնի (Աշխատավորի օր) նախաշեմին։–0–