Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի ջրի սակագնի բարձրացումը սպառողների համար

21.12.2017, 14:49
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ջրամատակարարման և ջրահեռացման սակագների մեղմման օրինագծին։
ՀՀ կառավարությունը կփոխհատուցի ջրի սակագնի բարձրացումը սպառողների համար

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ջրամատակարարման և ջրահեռացման սակագների մեղմման օրինագծին։

ՀԾԿՀ–ն տարվա վերջում որոշեց 2018 թ.–ի հունվարի 1–ից բարձրացնել ջրի սակագինը` մեկ խորանարդ մետրի դիամց 180 դրամից դարձնելով 191,414 դրամ։ Նման որոշում ընդունվեց «Veolia Jur» ընկերության («Veolia Generale des Eaux» ֆրանսիական ընկերության դուստր) ներկայացրած հայտի հիման վրա։ Ըստ արտոնագրի, ընկերության գործունեության երկրորդ տարում սակագների պետք է շտկվեին` կախված արժույթի փոխարժեքի, գնաճի, էլեկտրաէներգիայի սակագնի և սպառման բազիսային ծավալի փոփոխությունից։

Սկզբում ընկերությունն առաջարկում էր բարձրացնել սակագինը մինչև 194,3 դրամ։ Սակայն կարգավորիչը ջրամատակարարման, ջրահեռացման մանրածախ ծառայությունների սակագինը սահմանեց մեկ խորանարդ մետրի դիմաց 191,414 դրամ` ներկա 180 դրամի փոխարեն։ 

Միաժամանակ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 2–ից կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը մտադիր է պահպանել ջրի գործող սակագինը 2018 թ.–ին, և սականգի բարձրացման դեպքում մտադիր է «Veolia Jur» ընկերության հետ համատեղ լուծումների գտնել մանրածախ սակագների պահպանման համար։

Ընդունված օրինագծի արդյունքում ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի «Veolia Jur» ընկերության վճարումներում առկա տարբերության փոխհատուցումը և 2018 թ.–ին սպառողների համար կպահպանի նախկին սակագինը` 180 դրամ 1 խորանարդ մետրի դիմաց։–0–