Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ կառավարությունը մտադիր է կրճատել ամանորյա արձակուրդները

12.12.2017, 19:51
ՀՀ կառավարությունն առաջարկում է կրճատել ամանորյա արձակուրդները։
ՀՀ կառավարությունը մտադիր է կրճատել ամանորյա արձակուրդները

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում, որոնք ուժի մեջ կմտնեն 2018 թ.–ի հունիսի 1–ից։

Ըստ փոփոխությունների, որոնք կքննարկվեն կառավարության առաջիկա նիստի ժամանակ, առաջարկվում է աշխատանքային համարել հունվարի 3–ը, 4–ն ու 5–ը։ 

Ինչպես նշվում է օրինագծի հիմնավորման մեջ, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայաստանյան տոնացույցում միայն  հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ  նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։

«Հայաստանի Հանրաապետությունում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Սրան գումարենք 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան», – նշվում է հիմնավորման մեջ։

Համեմատության համար որպես օրինակ բերվում են զարգացած երկրները, մասնավորապես ԱՄՆ–ն, որտեղ աշխատողներն ընդհանրապես չունեն վճարվող արձակուրդ, եթե չհաշվենք ընդհանուր առմամբ մոտ 10 օր ոչ աշխատանքային ազգային տոները: Բրազիլիայում շարքային աշխատողները տարեկան ստանում են 30 օր վճարվող արձակուրդ` գումարած 11 ոչ աշխատանքային ազգային տոները. ստացվում է տարեկան 41 օր վճարվող արձակուրդ: Մեծ Բրիտանիայում ազգային տոները կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ: Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում դրանք 25-ն են: Ավստրիացիները նաև ունեն 13 տոնական օր, այնպես որ արձակուրդի ընդհանուր ժամկետը կազմում է 38 օր, Հնդկաստանում `12 օր (գումարած 28 տոնական օր), Չինաստանում` 10 օր (տոների հետ`21), Թաիլանդում` 6 օր (ընդհանուր` 22) և Ֆիլիպիններում` 5 օր (տոների հետ միասին` 20)։

«Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվն արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած  և առավելևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը», – նշվում է հիմնավորման մեջ։

ՀՀ կառավարությունում նաև նշում են, որ նախագծի ընդունումը միտված է  պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության  ապահովմանը։–0–