ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ցավակցական հեռագիր է հղել Երիցյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր, հայտնի պետական գործիչ Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Արմեն Երիցյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայրենի պետականության ամրապնդմանը: Երկար տարիներ անբասիր աշխատանքով իր նպաստը բերեց Հայաստանի ոստիկանության համակարգի զարգացմանը: Գնահատելի են նրա ջանքերը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հիմնովին վերակառուցման, արդիականացման և կայացման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում պետական գործչի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում», – նշվում է ցավակցական հեռագրում։
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը մահացել է երեքշաբթի 56 տարեկանում։–0–