Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ նախագահը ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

15.05.2017, 11:32
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ստորագրել է ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը։
ՀՀ նախագահը ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ստորագրել է ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը։

«Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` որոշում եմ 2017 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ», – նշվում է հրամանագրում։ 

Նախագահը հանձնարարել է նաև ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը: 

Բացի այդ, 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողներին: 

ՀՀ նախագահը հանձնարարել է նաև այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ընդունի սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:–0–