Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

ՀՀ նախագահը ստորագրել է Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության հրամանագիրը

05.12.2017, 21:03
ՀՀ նախագահը ստորագրել է գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
ՀՀ նախագահը ստորագրել է Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության հրամանագիրը
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
 
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից», – նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում։

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր հերթին հայտարարել է, որ Գեներալ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին իր հորդորով։
 
Որպես ազատման պատճառը նախարարը նշել է աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարումը, ինչն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ։–0–