Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

ՀՀ օմբուդսմենի թեկնածուն կառաջադրվի խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի կողմից

02.02.2016, 20:14
ՀՀ օմբուդսմենի թեկնածուն կառաջադրվի խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի կողմից։
ՀՀ օմբուդսմենի թեկնածուն կառաջադրվի խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի կողմից

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ օմբուդսմենի թեկնածուն կառաջադրվի խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի կողմից։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի ընդունել է ՄԻՊ–ի պաշտոնում թեկնածություն առաջադրելու և ընտրության կարգում նախատեսված համապատասխան փոփոխությունները։

Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս նշել է փոփոխությունների հեղինակ, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, Սահմանադրության բարեփոխումից հետո անհրաժեշտություն առաջացավ փոփոխություններ մտցնել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում և այդ պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու և ընտրելու կարգում։

Փոփոխությունների համաձայն` Օմբուդսմենի թեկնածուին խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու լիազորությունները պատկանում են ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին։

«Կարգով նախատեսված են նաև մշտական հանձնաժողով հայտերի ներկայացման, դրանց ուսումնասիրման և թեկնածուի վերջնական առաջադրման ժամկետները։ Թեկնածուն խորհրդարանում քվեարկության ժամանակ պետք է հավաքի պատգամավորների ձայների 3/5–ը», – ասաց Սահակյանը։

ՀՀ ԱԺ–ն պաշտոնապես ընդունել է Օմբուդսմենի հրաժարականը>>

 Նա նաև նշեց, որ հանձնաժողով թեկնածություններ կներկայացնեն բոլոր խմբակցությունները, սակայն խորհրդարանի քննարկմանը կներկայացվի միայն մեկ թեկնածու։

Կարգով նախատեսվում է, որ եթե հանձնաժողովի կողմից ընտրված թեկնածուն չանցնի քվեարկության ժամանակ, ապա հանձնաժողովը պետք է ներկայացնի նոր թեկնածու։

ՀՀ ԱԺ–ն պաշտոնապես ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը։ Նոր Օմբուդսմենին կընտրեն մեկ ամսվա ընթացքում: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, գործող կարգի համաձայն, 2016 թ.–ի հունվարի 13–ին և 18–ին խորհրդարան էր ներկայացրել հրաժարականի երկու դիմում։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն` Օմբուդսմենի լիազորությունները դադարեցվում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը (այսինքն երկու անգամ պետք է ներկայացնի հրաժարականը):

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել>>

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը» , – նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook–յան էջում։–0–