ՀՀ վարչապետի կայքի դոմեյնի նկատմամբ կիբերգրոհի փորձեր են արվել
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. primeminister.am դոմեյնի նկատմամբ կիբերգրոհի փորձեր են արվել, և նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում՝ առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել։ Խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, բոլորին խնդրում ենք զգոն լինել», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հղում անելով վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արամ Արարատյանին, հավաստի են միայն այն նամակները, որոնք գալիս են ՀՀ կառավարության պաշտոնական էլեկտրոնային հասցեից, ինչպես նաև վարչապետի կայքում հրապարակվող հաղորդագրությունները, իսկ վիրուս և սփամ են համարվում այն հաղորդագրությունները, որոնք ուղարկվու են primeminister.am դոմեյնից։–0–