Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Հակակարկտային կայաններն անզոր են պաշտպանել հուժկու կարկուտներից. թերթ

12.07.2016, 14:18
Հակակարկտային կայաններն անզոր են պաշտպանել հուժկու կարկուտներից:
Հակակարկտային կայաններն անզոր են պաշտպանել հուժկու կարկուտներից. թերթ

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հակակարկտային կայաններն անզոր են պաշտպանել հուժկու կարկուտներից, գրում է «Ժողովուրդ» թերթը:

Թերթի տվյալներով, Արարատյան դաշտավայրում և Արագածոտնի նախալեռներում նախօրեին տեղացած հուժկու կարկուտը մի քանի տասնյակ գյուղերի պտղի և բանջարեղենի բերքը հիմնովին ոչնչացրել է: Միայն Արմավիրի մարզում տուժել է 47 գյուղ, Արագածոտնի մարզի տուժած գյուղերի վերջնական թիվը դեռ չի հրապարակվել, սակայն նախնական հաշվարկներով՝ 20-ից ավել համայնք էլ այս մարզում է տուժել, նշվում է հաղորդագրության մեջ:

Սա այս տարվա ընթացքում արձանագրված արդեն երրորդ դեպքն է, երբ կարկուտի պատճառով գյուղացիներն իրենց բերքը կորցնում են: Մայիսի 18-ի կարկուտից հետո, որի արդյունքում Արմավիրի մարզի՝ մոտ երկու տասնյակ գյուղեր էին տուժել, պաշտոնապես հայտարարվեց, թե իբր հակակարկտային կայանները չեն գործել: Այժմ էլ ասում են՝ կայանները գործել են, բայց կարկուտն այնքան հզոր է եղել, որ դրանք անզոր են եղել որևէ բան փոխել, - նշվում է հաղորդագրության մեջ:

«Այսպիսով, պետք է արձանագրել, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը լրջագույն խնդիրներ ունի, որոնք սովորական պայմաններում նկատելի չեն: Ինչո՞ւ, բացատրենք: Տարիներ շարունակ հարյուրավոր միլիոն դրամներ են ծախսվել հակակարկտային կայանների տեղադրման և սպասարկման վրա, իսկ այսօր պարզվում է, որ դրանք անզոր են հուժկու կարկուտներից պաշտպանել: Այդ դեպքում ինչո՞ւ են պետական միջոցները վատնել, ինչո՞ւ այդ գումարներով այնպիսի համակարգեր չեն ստեղծել, որոնք իսկապես գյուղացուն կպաշտպանեին աղետներից: Գուցե ժամանակն է եվրոպական փորձը ներդնելու. ցանքատարածքներն անհրաժեշտ է ցանցապատել. այդպես ավելի էֆեկտիվ կլինի: Եթե, իհարկե, գյուղնախարար Սերգո Կարապետյանը անկեղծորեն է մտահոգվում գյուղացիների խնդիրներով, այլ ոչ թե միայն տեսախցիկների առջև», - գրում է թերթը: -0-