Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսը փակ է
26.10.2016,
13:04
Հոկտեմբերի 26-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան և Տավուշի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյանց լեռնացքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի և Կապան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է:–0–